Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ևս մեկ գերազանց քայլ էր Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության դրական հարաբերությունները խորացնելու գործում. Ջոն Գալագեր

Հունիս 17,2022 21:01

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ «Առաջնորդության հոգեբանություն» թեմայով դասընթաց է անցկացրել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը (ՄԹ) «Առաջնորդության հոգեբանություն» թեմայով մեկշաբաթյա դասընթաց է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ):

Դասընթացին մասնակցել են Հայաստանի զինված ուժերի և Պաշտպանության նախարարության 23 ներկայացուցիչներ։ Դասընթացը ներառել է ինտերակտիվ սեմինարների ծրագիր, որը վարել է Սանդհըրսթի թագավորական ռազմական ակադեմիայի պրոֆեսոր (պաշտոնաթող գնդապետ) Ռոնալդ ՄքՔորթը:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն այսօր ավարտական վկայականներ է շնորհել դասընթացի մասնակիցներին։ Նա նշել է, որ այս կարևոր դասընթացը ևս մեկ գերազանց քայլ էր Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության դրական հարաբերությունները խորացնելու գործում։

Խոսելով դասընթացի մասին՝ պրոֆեսոր ՄքՔորթն ասել է, որ իր համար պատիվ էր ՄԹ պաշտպանության նախարարության անունից առաջին անգամ նման դասընթաց անցկացնել Հայաստանում, և նա շատ ուրախ էր մասնակիցների ներգրավվածության և ստացված դրական արձագանքների համար։

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը նշել է, որ ուրախ էր համալսարանում հյուրընկալել առաջին անգամ անցկացվող այս դասընթացը։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930