Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ և Պավել Մանուկյանի կողմից բարձրաձայնված պահանջի լուծումն անտեսելը հնարավոր է հանգեցնի անդառնալի հետևանքի. Մարինե Մանուկյան

Հունիս 17,2022 19:55

                                 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

                                    ՀՀ արդարադատության նախարարին

Պավել Մանուկյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ, սակայն սույն թվականի մայիսի 28-ից նրան պահում են  «Նուբարաշեն» կալանավայրում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Կամո Մանուկյանն արդեն մի քանի օր է պաշտոնապես տեղեկացված է Պավել Մանուկյանի առողջական խնդիրների մասին, սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկում Պավել Մանուկյանին բժշկական օգնություն տրամադրելու համար:

Պավել Մանուկյանին համապատասխան  բժշկական հիմնարկում օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման:  Հրապարակավ դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին և պետական լիազոր մարմինների պաշտոնյաներին պահանջով` Պավել Մանուկյանին հիվանդանոցային պայմաններում անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու՝ միջոցներ ձեռնարկելու համար:

Իմ և Պավել Մանուկյանի կողմից բարձրաձայնված պահանջի լուծումն անտեսելը հնարավոր է հանգեցնի անդառնալի հետևանքի` խոշտանգման հիմքով իշխանության կողմից անգործության դրսևորմամբ մարդուն կյանքից զրկելու դիտավորությանը:

Պավել Մանուկյանի տիկին` Մարինե Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930