Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղետի գոտու անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման փաստը կստուգվի քրեական գործով

Հունիս 17,2022 19:44
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ Շիրակի մարզպետից տացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը:

Պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի և 2021թ. հունիսի 17-ի համապատասխան որոշումներով սահմանվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, որը վերաբերում է Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերի 27 բնակելի տների շահառուներին:

Որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիր, որի կատարման համար հատկացվել է 437 մլն ՀՀ դրամ:

Պայմանագրի համաձայն՝ բնակելի տների շինարարական աշխատանքների ֆինանսավորումը ՀԿ-ին մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է փուլերով՝ ըստ ՀԿ-ի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների:

2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար ՀԿ-ի կողմից ներկայացված ծրագրային հաշվետվությունների հիման վրա վերջինիս փոխանցվել է 310.156.400 ՀՀ դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման համար նշված գումարը ստանալու նպատակով «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար կազմել և ՀՀ Շիրակի մարզպետարան է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանրական տվյալներ պարունակող հաշվետվություններ, որոնցում բացակայել են յուրաքանչյուր գույքային միավորի մասով կատարված աշխատանքի քանակական ու որակական բնութագրիչները: Իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն ստուգել կամ հսկել իրականացվող աշխատանքները, ինչի արդյունքում մշտադիտարկում իրականացրած ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը զրկվել է կազմակերպության կողմից կատարված աշխատանքների և օգտագործված գումարների արժանահավատությունը գնահատելու հնարավորությունից:

Բացի այդ, պարզվել է նաև, որ պայմանագրի շրջանակներում  բարեգործական ՀԿ-ն պետական միջոցների հաշվին կատարել է ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամի ծախսեր. ձեռք է բերել հիմնական միջոց և վճարել մատուցված ծառայությունների դիմաց, որոնք չեն նախատեսվել պայմանագրով, անմիջական չեն առնչվել կնքված պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման կամ նորոգման հետ, արժեքի մեջ ներառման ենթակա չեն:

Նշված աշխատանքների մասին ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար հաշվետվություն է ներկայացրել մարզպետարան, իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամ են փոխանցել ՀԿ-ին բնակելի տների կառուցման արժեքի մեջ ներառման ոչ ենթակա ծախսերի դիմաց՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (2 դրվագ):

Նախաքննություն կատարելու և դրա շրջանակներում անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման հանգամանքները լրիվ, oբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930