Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Կարծես այլմոլորակայիններ լինեն, որ մի այլ աշխարհից, մի այլ կինոյից զենքը ձեռքերը տալով՝ հասցրել են մեր երկիր»․ Արսեն Բաբայան

Հունիս 17,2022 18:25

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում պարեկային ծառայության աշխատակիցներին համեմատեց այլմոլորակայինների հետ։

«Այ, հիմա կանգնած ոստիկանության ծառայողների և պարեկային ծառայողների մեջ ակնհայտ տարբերություն կա։ Եվ տպավորություն ենք ստանում, որ մի այլ աշխարհից, մի այլ կինոյից, կինոն պատահական չէ, որ նշում եմ, այս մարդկանց փորձել են կարճ ժամանակում ինչ-որ բան սովորեցնել, բերել, հասցրել  մեր քաղաք, մեր երկիր ու ասում են՝ դուք ծառայություն պիտի անեք, նրանք զենք են կրում, հատուկ միջոցներ են կրում։ Ընդ որում շատ վտանգավոր եմ համարում զենք կրելու նրանց իրավունքը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա, անդրադառնալով պարեկային ծառայողներից մեկի՝ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին հնչեցրած սպառնալիքով, թե կկրակեմ, Արսեն Բաբայանը կարծիք հայտնեց, որ պարեկային ծառայության աշխատակիցներն ընդհանրապես կապ չունեն ՀՀ-ում մարդկանց իրավունքների պաշտպանության հետ։

«Ես այլ տպավորություն էլ ստացա, երևի մանկությունում խնդիրներ ունեցող մի տղա, որը մասնակցություն ունի պարեկային ծառայության ստեղծման հետ, իր մանկության երազանք է իրականացրել, և ինչ-որ կուզենար ունենալ, օրինակ՝ զենք, լավ մեքենայով, ոստիկանության համազգեստով փորձեր քաղաքում կայանար։

Իրականում ոստիկանության կերպարը դա չէ, եթե օրինակ՝ ամերիկյան ֆիլմերում կարող ենք տեսնել պարեկային ծառայության գործողությունները, պարեկային ծառայության կողմից զենքի կիրառումը, գործադրումը, ապա մենք ի նկատի պիտի ունենաք, որ ամերիկյան հասարակությունում այլ վարքեր են։Ամերիկյան օրենսդրությունն այլ է, այնտեղ բոլորը զենք կրելու իրավունք ունենք։

Ի՞նչ է  նշանակում քաղաքացիների նկատմամբ զենքի սպառնալիքով բերման ենթարկել , չլսված բաներ են Հայաստանի Հանրապետության համար ու հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենաք, իհարկե, այս իշխանության հեռացումից հետո, քննության առարկա դարձնել ընդհանրապես պարեկային ծառայության ստեղծման ամբողջ պատմությունը, նրանց վերապատրաստողներին և վերապատրաստողների առջև դրված նպատակները, թե ինչ նպատակ էին հետապնդում՝ այս ծառայությունը ստեղծելով։

Թվում էր, թե լավ բան պիտի ստացվի, որովհետև ի սկզբանե օրենսդրությամբ դրված նպատակն այդպիսին էր,  բայց հիմա ինչ տեսնում ենք, նորից եմ կրկնում,  կարծես այլմոլորակայիններ լինեն, որոնք հայտնվել են մեր առօրյայում և զենքով ինչ-որ ծառայություն են իրականացնում։

Օրինակ՝ վերջերս Աբովյան փողոցում, երբ մայթերից բերման էին ենթարկում քաղաքացիների, այդ պարեկային ծառայողների մեկի կողքից զենքը ընկավ հատակին, և քաղաքացին զենքը վերցրեց, հանձնեց պարեկին, ի՞նչ գործ ունես դու զենքով հասարակական վայրում»,-ասաց Արսեն Բաբայանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930