ԵՄ անդամ բոլոր երկրներում անցկացված «Եվրաբարոմետր» հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 15-ին, հաստատում են եվրոպացիների լայն աջակցությունն Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիային ԵՄ-ի արձագանքին:
Հարցումը ցույց է տալիս, որ եվրոպացիների մեծամասնությունը գոհ է Ուկրաինա ՌԴ ներխուժմանը ԵՄ-ի (59%), ինչպես նաև սեփական կառավարության (57%) արձագանքից։
Ամենալայն աջակցությունը բաժին է հասնում մարդասիրական գործողություններին (93%), որին հաջորդում է ԵՄ-ում պատերազմից փախած ուկրաինացիների ընդունումը (91%): «Եվրոբարոմետրի» տվյալներով՝ եվրոպացիների 80%-ն աջակցում է Ռուսաստանի կառավարության, ընկերությունների և անհատների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին, իսկ 70%-ը՝ Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման և առաքման ֆինանսավորմանը։
Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ եվրոպացի քաղաքացիները զանգվածաբար աջակցում են անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությանը (81%) և ակնկալում են, որ ԵՄ-ն աստիճանաբար կվերացնի էներգակիրների ռուսական աղբյուրներից իր կախվածությունը (87%):
Կարդացեք նաև
«Եվրաբարոմետր» հասարակական կարծիքի հարցումն անցկացվել է դեմ առ դեմ կամ առցանց հարցազրույցների ձևաչափով ապրիլի 19-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ անդամ 27 երկրներում։
EU NEIGHBOURS east