Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային առողջապահության ոլորտում անելիքերը շատ են, սակայն ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհը համբերությունն ու հաստատակամությունն է. Անահիտ Ավանեսյան

Հունիս 17,2022 17:58

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022» համաժողովի շրջանակներում «հանրային առողջություն և բարեկեցություն» թեմայով ճեպազրույցին: Բանախոսել է նաև Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության մասնագետ Կիմ Հեքիմյանը:

Քննարկվել են`

  • հանրային առողջության պահպանման առաջնահերթությունները` որպես կենսական ազգային, անվտանգային շահը,
  • կանխարգելելի պատճառներից բնակչության մահացությանցուցանիշի նվազեցման հնարավորությունները,
  • համընդհանուր առողջապահական ծածկույթի ձևավորումը,
  • քաղաքացու համար բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը:

Խոսելով հանրային առողջապահության վերջին մարտահրավերների` COVID-19-ի և պատերազմի մասին, նախարարը մատնանշել է Սփյուռքի հայրենակիցների հսկայական օգնությունը. «Սփյուռքը Հայաստանի առողջապահության ոլորտում անասելի մեծ ներդրում ունի, սակայն համագործակցությունը ոչ թե կարճաժամկետ հումանիտար օգնության, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը պետք է ուղղվի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի հանրային առողջապահության ոլորտի ներկա իրավիճակին, ոլորտի զարգացման նախապայմաններին: Նա ընդգծել է այնպիսի առողջապահական համակարգ ունենալու կարևորությունը, որի հիմքում առողջության պահպանումն է, որակյալ խնամքը, երկարատև համագործակցության ծրագրերը, արտակարգ իրավիճակների պլանավորման, մոնիտորինգի և գնահատման ամուր համակարգերը, ինչպես նաև` առողջապահական մշակույթն ու գրագիտությունը:

Քննարկմանն առանձնացվել են Հայաստանի հանրային առողջապահական առաջնահերթությունները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, ԱԱՊ օղակի բարեփոխումների, առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի վերահսկում, պատվաստումային գործընթաց:

«Տպավորիչ էր ծխախոտային արտադրատեսակների վերահսկման քայլը, որը, չնայած ճնշումներին, կբերի վաղաժամ մահացության, հոսպիտալացումների ցուցանիշի և դրա հետ կապված ծախսերի էական կրճատման»,- նշել է Կիմ Հեքիմյանը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ հանրային առողջապահության ոլորտում անելիքերը շատ են, սակայն ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհը համբերությունն ու հաստատակամությունն է:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930