Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Ադրբեջանի նախագահը. պաշտոնական Երևանը չի արձագանքում Ալիևի` «առճակատման սպառնալիքի» մասին հայտարարություններին. «Ազատություն»

Հունիս 17,2022 17:14

«Ազատություն». Պաշտոնական Երևանը չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա, ու եթե հայկական կողմը շարունակի բարձրաձայնել կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման։ Հայաստանի արտգործնախարարությունն, օրինակ, վաղ առավոտյան հերքեց Ալիևի մեկ այլ հայտարարություն, թե Երևանը չի մերժել Թբիլիսիում արտգործնախարարների եռակողմ հանդիպման առաջարկը՝ չանդրադառնալով, սակայն, պայմանավորվածությունների մասին պնդումներին։

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Ադրբեջանի նախագահը, ո՞ւմ հետ է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել, արդյոք Հայաստանի ղեկավարի՞։ Այս հարցով «Ազատությունը» դիմել է արտաքին գերատեսչություն, պատասխան դեռևս չի ստացվել։

Նախօրեին էլ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարել, թե Ալիևի պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և «կարգավիճակ» եզրույթները։

Հղում անելով խորհրդարանում վարչապետ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը երաշխավորող ցանկացած կարգավիճակ Հայաստանի համար պետք է լուծում համարվի, ընդդիմադիրները կարծում են՝ Հայաստանի վարչապետը դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:

«Պատասխան այսօր տվեց Ալիևը: Այն, որ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն երկիրը կտոր-կտոր հանձնելու, և կային մարդիկ, որոնք ասում էին` այդպես չէ», – երեկ երեկոյան հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930