Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է վստահության և հաշտեցման հասնենք». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերութունների մասին

Հունիս 17,2022 15:54

«Ինձ համար խրախուսելի են մի շարք հանդիպումները վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև և դրանց առնչվող հայտարարությունները՝ ինչպես օրինակ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հանդես գալով մամուլի հայտարարությամբ՝ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Շարունակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց. «Մենք պետք է վստահության և հաշտեցման հասնենք: Այն բոլոր նախաձեռնությունները, որ այս ուղղությամբ իրականացվում են, ողջունելի են և պիտի օժանդակություն ստանան: Ուրախ եմ, որ առաջին վստահության միջոցների կառուցման հանդիպումը ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ մայիսի 16-18-ը Վենետիկում՝ ԵԽ հովանու ներքո»:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն արձանագրեց՝ ՀՀ-ն վերջին 21 տարիների ընթացքում, ինչ անդամակցում է ԵԽ-ին, դրսևորել է բարձր նվիրում կազմակերպության հետ համագործակցության հարցում: Այս առիթով ասաց. «ՀՀ-ին խրախուսում եմ շարունակել լիովին օգտվել ԵԽ-ի օգնությունից, վերջնական տեսքի բերել ընտրական բարեփոխումները՝ համապատասխանեցնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, ԶԼՄ օրենսդրությունը, սահմանադրական բարեփոխումները ավարտուն տեսքի հասցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930