Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը՝ ժողովրդական արտիստ կոչման մասին․ «Մեջը խառնող էլեմենտն ավելի շատ է, քան դրականը»

Հունիս 17,2022 14:51

«Մեր կարծիքով, նաեւ ոլորտից կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ․․․ չկան հստակ չափանիշներ՝ ում տալ։ Մեր արտիստները, մեր մշակույթի գործիչները․․․ ում որոշենք, ինչ բանաձեւով որոշենք՝ ով է ժողովրդական, ով՝ ոչ ժողովրդական, ավելորդ դասակարգում է առաջանում»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված նախագծին, ըստ որի՝  չեղարկվում է վաստակավոր եւ ժողովրդական արտիստների կոչումների շնորհումը։

Նախարարն ասաց, որ պահպանվում է «մշակույթի վաստակավոր գործիչ», «գիտության վաստակավոր գործիչ» տիտղոսը։

«Մարդիկ ակնկալիք ունեն ու դիմում են, բայց բավական բարդ է, չկան հայտանիշներ, չափանիշներ՝ ինչպես որոշենք։ Ես կարծում եմ՝ մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականները պետք է լինի տարբեր փառատոններում, մրցույթներում մշակութային մրցանակների նվաճումը։ Այսինքն՝ հանրության կողմից, մասնագիտական հանրության կողմից իրեն գրավի։ Նախարարությունը տարիներ շարունակ որոշել է տվյալ գործչին ժողովրդական արտիստի կոչում տալ, իսկ մնացածը ոչ ժողովրդակա՞ն են։ Հնից եկած, խորհրդային․․․միգուցե մեջը դրական էլեմենտ էլ կա, բայց խառնող էլեմենտն ավելի շատ է»,-ասաց նախարարը։

Հարցին՝ տարիներ շարունակ ռաբիս երգիչներին նման կոչումներ են տվել, բայց տեսակետ կա, որ քաղաքական հայացքների համար են տվել, նրանք քաղաքական էլիտայի սիրելիներն են եղել, արդյոք վերանայվելո՞ւ են այդ որոշումները, Դումանյանը պատասխանեց, որ չի կարծում՝ արժե դրա վրա ժամանակ ծախսել․ «Ի վերջո վկայականով չի որոշվում՝ դուք վաստակավոր արտիստ եք, թե ժողովրդական, գրքույկ ունեք՝ ժողովրդական եք, չունեք․․․ ժողովրդականը նա է, որ կասկած չի առաջանում, որ ժողովրդական է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930