Twitter-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի՝ Սյունիք կատարած այցից հրապարակած լուսանկարը քննադատությունների տեղիք է տվել համացանցում:
Լուսանկարում Վիկտորինի ձեռքին կտորից պայուսակ է՝ վրան Հայաստանի և Եվրամիության դրոշները: Ընդ որում, Հայաստանի քարտեզը պատկերված է առանց Արցախի: Ընդ որում, որոշ օգտատերեր համարում են, որ Եվրամիության դրոշով պատկերված է Ադրբեջանի քարտեզը, իսկ Մեղրին հանդես է գալիս որոշ միջանցք: Ըստ թուիթերյան քննարկումների, դա այն պատկերն է, ինչ ուզում է տեսնել Եվրամիությունը:
Twitter-ում 301 անգլիալեզու էջի քննադատական հրապարակմանը Վիկտորինը պատասխանել է.
«Ցավալի է, որ վիրավորում եք ջերմ սիրտ ունեցող, համարձակ և ակտիվ մեղրեցի կնոջը, որը շատ բան է անում տեղի մարդկանց համար և պայուսակն ինձ նվեր է տվել։ Դա սիրտ է, ոչ թե քարտեզ»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
So sad, that you offend a warm-hearted, courageous, engaged woman from Meghri, who does a lot for the local people and gave me the bag as a gift. It’s a heart, not a map!
— andrea wiktorin (@awiktorin) June 16, 2022