Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչ քարտեզներով է սահմանազատումն արվում` դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է»․ Սուրեն Թովմասյան

Հունիս 17,2022 13:39

«Մենք ունենք ամբողջ Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզները։ Թե ինչ քարտեզներով է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով հարցին, թե որ քարտեզների հիման վրա են արվելու սահմանազատման աշխատանքները։

Թովմասյանի խոսքով՝ ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի վրա, այսինքն՝ իրավական հիմքերի վրա պետք է որոշվեն քարտեզները․ «Երբ որոշվի, որ իրավական հիմքերն այդ քարտեզներն են, դրանց հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ։ Սրանից դուրս որպես այդ կառույցի ղեկավար այլ բացատրություն չեմ կարող տալ»։

Սուրեն Թովմասյանը հավելեց՝ կոմիտեի նախագահի երկու տեղակալները ներգրավված են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին այնքանով, որքանով կադաստրի կոմիտեի լիազորություններն են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930