Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտում կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով

Հունիս 17,2022 13:25

ՀՀ կառավարությունը 2022 թվականի մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու կարգը:

Նոր աշխատողները պետք է 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ հանդիսացած չլինեն:

Այն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք կներգրավեն 10 նոր աշխատող՝ կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

Պետական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է վերոնշյալ որոշման 8-րդ կետով, իսկ ձևանմուշները հասանելի են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում:

Պետական աջակցություն ստանալու դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930