Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերեն համարժեքների հաղթանակը ապահովում ենք մենք՝ լեզվակիրներս՝ գործածելով դրանք

Հունիս 17,2022 12:14

ՀՈՐԴՈՐԱԿ
ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(31-րդ թողարկում)

Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկով հիշեցնում ենք, որ հայերեն համարժեքների հաղթանակը ապահովում ենք մենք՝ լեզվակիրներս՝ մեր խոսքում շունչ տալով և գործածելով դրանք։

Նպաստե՛նք հայերենի պահպանմանն ու զարգացմանը։

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ langcom.am):

ամնիստիա – համաներում
անեքսիա – բռնակցում
անսամբլ – համույթ
գրավիտացիա – ձգողականություն
դեբատ – բանավեճ, քննարկում
դեկոլոնիզացիա – ապագաղութացում
դիագրամ(ա) – գծապատկեր
էմպատիա – ապրումակցում
ինստրումենտ – գործիք
լեգալիզացիա – օրինականացում
լիմիտացիա – սահմանափակում
կալեյդոսկոպ – գեղադիտակ
կալիգրաֆիա – վայելչագրություն, գեղագրություն
կանիբալ – մարդակեր (նաև կենդանի, որը ուտում է իր տեսակի այլ կենդանու)
կասսա – դրամարկղ, գանձարկղ
կուրսոր – նշորդ
մետրոլոգիա – չափագիտություն
մուլտիկուլտուրալիզմ – բազմամշակութայնություն
նալոգ – հարկ
շվեյցար – դռնապան, բարապան
պիրատ – ծովահեն
պլյաժ – լողափ
պոզիցիա – 1. (ռազմ.) դիրք, դիրքավորում, 2. տեսակետ, դիրքորոշում, 3. կեցվածք
ռեաբիլիտացիա – վերականգնում
սիրոպ – օշարակ
ստադիոն – մարզադաշտ
ստավկա – 1. խաղադրույք, 2. դրույք
տրանսֆեր – 1. փոխանցում, 2. տեղափոխություն
քսենոֆոբիա – 1. այլատյացություն, 2. օտարամերժություն, այլամերժություն (անբարեհաճություն՝ թշնամանք ամեն մի օտարի հանդեպ)
քսերոկոպիա – պատճեն

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930