Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում չեն եղել, բայց պատվաստվել են․ ահազանգ ոստիկանությանը

Հունիս 17,2022 10:50

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի եւ «Մալիշկա» առողջության առաջնային պահպանման կենտրոնի աշխատակիցներից ոմանք, նյութական շահագրգռվածությունից ելնելով, տարբեր քաղաքացիների հետ ձեռք բերելով նախնական համաձայնություն, տրամադրել են «COVID-19» համավարակի դեմ պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրեր։ Միաժամանակ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները մուտքագրել են «ԱրՄեդ» համակարգ, սակայն պարզվել է, որ պատվաստումների չափաբաժինները ստանալու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիները Հայաստանում չեն եղել։

Մասնավորապես նման եղանակով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնում իբր պատվաստում են ստացել 40-ամյա Ն․ Ս․-ն, 38-ամյա Գ․ Ս․-ն, 59-ամյա Ե․ Տ․-ն․ եւ 65–ամյա Ծ․ Մ․-ն։

Իսկ «Մալիշկա» ՊՈԱԿ-ում իբր պատվաստում են ստացել 45-ամյա Բ.Ա․-ն, 45-ամյա Գ․ Ղ․-ն եւ 38-ամյա Է․Ս․-ն։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930