Չորեքշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը 35 րոպեանոց ելույթ ունեցավ Ազգային ժողովում, որի ընթացքում ցանկանում էր ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բանակցում էին Ադրբեջանի հետ՝ համաձայնելով, որ Արցախը պետք է մնա հարեւան պետության կազմում:
Դա ասվում էր ի պատասխան խորհրդարանական ընդդիմության հիմնական քարոզչական թեզի, ըստ որի, ներկա իշխանությունը հրաժարվում է հայտարարել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում:
Այստեղ տեղին չէ վերլուծել նախորդ տարիների ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող զանազան տարբերակները՝ ընդհանուր պետությունը, Մադրիդյան սկզբունքները, կամ այն, ինչ 2011 թվականին պատրաստվում էր Կազանում, բայց վերջին պահին ադրբեջանական կողմի նոր պահանջների պատճառով չստորագրվեց:
Կարդացեք նաև
Ի դեպ, այնքան էլ պարզ չէ, թե ինչու այդ տարիների ընթացքում Ադրբեջանը չէր համաձայնում կարգավորման այն ծրագրերին, որոնցով, ըստ վարչապետի, Արցախը՝ Շուշիով, Հադրութով եւ նույնիսկ Հայաստանի Մեղրիի շրջանով հանձնում էին իր՝ Ադրբեջանի տիրապետության տակ: Ավելի լավ տարբերակի՞ էին սպասում: Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, ապա հարեւան պետության համար այդ՝ «ավելի լավ» տարբերակը կարող էր լինել միայն հայկական պետության լուծարումը, որը, ըստ նույն աղբյուրի, բանակցային սեղանին չկար:
Բայց նախկինների եղած կամ չեղած սխալների մասին կարելի է անվերջ խոսել: Եկեք զուտ տեսականորեն ընդունենք, որ վարչապետի ասածը 100 տոկոսով ճիշտ է. 1998-2018 թվականներին քննարկված ղարաբաղյան կարգավորման բոլոր փաստաթղթերը վատն էին, սարսափելի էին, պարտվողական էին եւ այլն: Ի՞նչն էր Փաշինյանին խանգարում վերցնել այդ սարսափելի դիվանագիտական ժառանգությունից ամենազարհուրելի տարբերակը եւ մինչեւ վերջ հասցնել գործընթացը, ոչ թե «սկսել սեփական կետից»: Պարզ է, չէ՞, որ իրավիճակը ավելի լավը կլիներ: Նախ՝ բանակցված արդյունքն ավելի շահավետ է, քան պարտությամբ պայմանավորված զիջումները: Առաջին դեպքում, դու արտաքին քաղաքական գործընթացի սուբյեկտ ես, իսկ երկրորդում՝ «ռազմավար» վճարող ջախջախված պետություն: Իսկ ամենակարեւորը՝ ոչ մի բան չի կարող ավելի թանկ լինել, քան 4000 երիտասարդի կյանքը:
Սակայն եկեք այստեղ չքննարկենք, թե ինչ կարելի էր անել, բայց չարվեց այս 30 տարիների ընթացքում: Ի՞նչ է մեզ սպասում առաջիկայում: Այստեղ ես երկու տարբերակ եմ տեսնում, եւ շատերն ինձ հետ, հավանաբար, համաձայն չեն լինելու: Կա՛մ Փաշինյանը գործընթացը հասցնում է ինչ-որ ծանրագույն հանգրվանի, չեմ ասում՝ ավարտի, որովհետեւ դա ավարտ չի լինելու, բայց գուցե մի քանի խաղաղ տարի կպարգեւի: Կամ նա վարվում է այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ թողնելով այդ խնդիրը Հայաստանի հաջորդ ղեկավարին: Եվ պատմությունը նոր շրջափուլ կմտնի: Ավելի «ցածր նշաձողով»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես դեռ 20 տարի առաջ երբ ծառայում էի Արցախում ու էն ժամանակ ոչ մի զինադադարի խախտում չէր լինում Ադրբեջանի կողմից,լինելով քաղաքականությունից հեռու մարդ, հստակ տեսնում ,որ Ադրբեջանը բանակցություններով չի պատրաստվում Արցախի հարցը լուծել,այլ միակ ճանապարհը տեսնում է ռազմական լուծման մեջ,որի համար ժամանակ է պետք,իսկ այդ ժամանակը շահելու համար ստեղծում էր բանակցություններ վարելու իմիտացիա։
Սա այնքան պարզ էր,որ կարծում եմ նույնիսկ Ռ. Քոչարյանն էր հասկանում,բայց ոչինչ չէր ուզում անել որ խանգարեր Ադրբեջանի ծրագրերին։
Ինչքան էլ պարզամիտ չհնչի,բայց Քոչարյանը սկսեց զբաղվել իր ընտանիքի բարեկեցությամբ։
Սերժ Սարգսյանի ժամանակ արդեն իսկ բաց էր թողնված այն ռազմական առավելությունը,որը մենք ունեինք Ադրբեջանի նկատմամբ,և Սերժ Սարգսյանը նույնիսկ եթե ուզեր չէր կարող ուժի գործադրմամբ ստիպել Ադրբեջանին ստորագրել որևէ փաստաթուղթ,որը թեկուզ մի փոքր ձեռնատու չէր իրեն։
Նիկոլ Փաշինյանի ժամանակ Ադրբեջանն արդեն լիովին պատրաստ էր նոր պատերազմի,իսկ մենք բնականաբար ոչ։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը կամ պետք է շատ արագ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձներ Ռուսաստանին,կամ ծեծ ու տեր թուրքերի կողմից,նա նախընտրեց երկրորդը։
Իհարկե,եթե Նիկոլ Փաշինյանը ունենար ,ասենք,մի հազար տարվա դիվանագիտական փորձ և գիտելիքներ,շատ հնարավոր ա երեք մատերի արանք փռռացներ թուրքերին,բայց, ցավոք,մենք չունենք դիվանագիտական կայացած ինստիտուտ։
Մի տեղ կարդացել էի, թե Ճապոնիայում նինձյա մամա պապաները իրենց բարուրի երեխային հենց ծնված օրվանից դաստիարակում են որպես ապագա նինձյա՝ պարանից կախված բարուրը հարվածում են պատին, բնական է, բարուրի երեխան լաց է լինում, իրեն ճղում է, թե բա հասեք, բայց ծնողները շարունակում են բարուրը պատով տալ, էս երեխան հոգնում է լաց լինելուց եւ հասկանում, որ ավելորդ է ու անիմաստ էներգիա ծախսել լաց լինելու վրա, միեւնույնն է լսող չկա ու ձայնը կտրում: Նման դաստիարակություն փոքրուց ստանալով նինձյաները իսպառ կորցնում են նվնվալու ու բողոքելու հատկությունը: Մի ֆոտո էլ կար, որտեղ գերմանացի պապան իր տասը տարեկան լացակումաց երեխային կապել էր քաղաքի մայթի ծառին ու ցուցանակ կախել վզից, վրան գրված Գող: Սովորական ռուսներն էլ իրենց երեխաներին մշտական փորձությունների մեջ են գցում, էս երեխեքն էլ են սկզբից հույսները դնում ծնողների վրա, որ վիճակից դուրս կբերեն, բայց տեսնելով, որ դա անիմաստ է, սկսում են սեփական ուժերով հաղթահարել իրավիճակը՝ ծնողների աննկատ, բայց աչալուրջ հսկողության տակ: Այս բոլոր կայսերական ազգերն ունեն մի ընդհանուր հատկանիշ, այն է՝ ծնված օրվանից իրենց երեխաներին դաստիարակում են որպես բարձր կայսերական տեսակի ազգի ներկայացուցիչ, որը չգիտի նվնվալ ու բողոքել, ստիպում են հաղթահարել, որովհետեւ առանց հաղթահարելու չի կարող լինել արդար բնական հաղթանակ: Միայն բնական հաղթանակն է թույլ տալիս արդար վայելել կյանքը: Ազգերը լինում են երկու տեսակ՝ կայսերական եւ ստրկական, առաջինները իրենց երեխաներին ծնված օրվանից սովորեցնում են հաղթահարել եւ հաղթանակ վայելել, իսկ երկրորդները իրենց երեխաներին ծնված օրվանից խղճում են եւ ամեն կերպ հեռու պահում փորձություններից, իսկ անփորձ երեխան մեծանալով ու բախվելով կյանքի բնական փորձություններին, փոխանակ հաղթահարի դրանք, իր դաստարակության համաձայն բողոքում է, իսկ ծնողներն այլեւս ի վիճակի չեն օգնելու, դեռ մի բան էլ նրանք կարիք ունեն օգնության:
Մենք հայերս կամ կայսերական ազգ ենք կամ էլ մամայի բալիկ ենք դաստիարակում ու հերն անիծում մեր ապագայի: Երեխան բնությունից ունի հաղթահարելու հզորագույն պոտենցիալ, եթե այդ պոտենցիալը չիրացնենք, ապա այն շատ շուտ կվերանա եւ կունենանք հավերժ լացող ու անարդարությունից բողոքող ժողովրդի, փոխանակ դառնանք մեր պատկերացրած արդարության համար մարտնչող ազգ մարտիկ:
Մենք կայսերական ազգ եղել ենք, մնում է վերհիշենք մեր էությունը:
Սերժ Սարգսյանը իր տուած խօսքը չհարգելը եւ ինքզինք նորէն թեկնածու առաջարկելը Փաշինյանին ձեռքը կեղծ վիրակապով փաթթելէն առաջ իսկ հրապարակայնօրէն բացատրած էր Արցախի հարցը կարգավորելու եւ զայն յաջորդ սերունդներուն չձգելու մտայնութեամբ։
Պարկեշտ եղէք պարոն Աբրահամյան։
Նախ՝ այդ հոդվածում որեւէ բառ չկար Սերժ Սարգսյանի տված խոստման մասին: Երկրորդ՝ անպարկեշտության մեջ մեղադրանքը, կարծում եմ, պետք է դասել վիրավորանքների շարքին:
Վիրաւորուելու պատճառ չկայ. ես եթէ ձեզ անպարկեշտ որակելու ըլլայի՝ արդէն չէի կարդար ձեր գրածները։
Բայց ձեր վերջին տողը “Կամ նա վարվում է այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ թողնելով այդ խնդիրը Հայաստանի հաջորդ ղեկավարին” լուրջ խնդիր ունի.
Եթէ դուք ըսել կ’ուզէք թէ Սերժ Սարգսյանը դիտմամբ այդ խնդիրը թողել է յաջորդին, պարզապես ճիշդ չէ, ինչպէս վերը գրեցի.
Իսկ եթէ ըսել կ’ուզէք թէ փաստացի ստիպուեր է այդ խնդիրը յաջորդին թողնել, ուրեմն պէտք է նաեւ նշէք Տեր-Պետրոսյանը, որ նոյն վիճակին մէջ է եղեր.
Մտաւորական պարկեշտութիւնը կ’ենթադրէ այս երկուքէն մէկը զատել՝ առանց կրճատելու իրականութիւնները։
Համենայն դէպս, եթէ առաջին գրածս կարդացած պահին ընդվզեցաք կամ վիրաւորուած զգացիք՝ ներողութիւն։
“Ի՞նչն էր Փաշինյանին խանգարում վերցնել այդ սարսափելի դիվանագիտական ժառանգությունից ամենազարհուրելի տարբերակը եւ մինչեւ վերջ հասցնել գործընթացը,
ոչ թե «սկսել սեփական կետից»:”
Հավանաբար, Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ու զիջումների գնալու ցանկության բացակայությունը Հայաստանում, առավել եւս՝ Արցախում։
“Իսկ ամենակարեւորը՝ ոչ մի բան չի կարող ավելի թանկ լինել, քան 4000 երիտասարդի կյանքը:”
Շատ բան կարող է ավելի թանկ լինել, օրինակ՝ 200.000 կյանք կամ հայերի ֆիզիկական գոյությունը Արցախում, կամ 400.000, ովքեր ընդմիշտ լքել են Հայաստանը
դեմագոգիայի ու հայրենասիրական երգերի ֆոնին։
“…անպարկեշտության մեջ մեղադրանքը, կարծում եմ, պետք է դասել վիրավորանքների շարքին”,- Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, հարգանք եւ պատիվ, ի տարբերություն “Anonymous” դարձած Հայկ համբարձումեան-ի:
Հա հա հա
Վստահ կրնաք ըլլալ որ ես «Անանուն» գրած պիտի ըլլայի, եթէ դիտմամբ եղած ըլլար։
Հարգանքի եւ պատիւի նիւթը ուրկէ ելաւ խնդրեմ բացատրեք. ես բացատրեցի ինչ ըսել կ’ուզէի «պարկեշտ եղէք» ըսելով։
Իսկ ես համաձայն չեմ պարոն Աբրահամյանին. որեւէ խօսք եթէ բացատրութիւն ունի, ընդհանրացնող չէ եւ, առավել, ինքնին հայհոյանք չէ՝ չի կրնար վիրաւորանք ըլլալ (օրինակ ես երբ մէկուն մաթեմատիկական խնդիր մը լուծած ատեն կ’ըսեմ «խելքդ գործածէ»՝ ըսել չեմ ուզեր «անխելք ես»).
Առաջին գրածիս մէջ սխալս երեւի այն էր որ կրնայ ըլլալ շատ ընդհանուր հնչեց, ինչի համար արդէն ներողութիւն խնդրեցի։
Թէ ոչ օր մը ինծի Փաշինյանին ստախօս անուանե՞լն ալ պիտի արգիլէք։
Վստահ կրնաք ըլլալ որ ես «Անանուն» գրած պիտի ըլլայի, եթէ դիտմամբ եղած ըլլար։
Հարգանքի եւ պատիւի նիւթը ուրկէ ելաւ խնդրեմ բացատրեք. ես բացատրեցի ինչ ըսել կ’ուզէի «պարկեշտ եղէք» ըսելով։
Իսկ ես համաձայն չեմ պարոն Աբրահամյանին. որեւէ խօսք եթէ բացատրութիւն ունի, ընդհանրացնող չէ եւ, առավել, ինքնին հայհոյանք չէ՝ չի կրնար վիրաւորանք ըլլալ (օրինակ ես երբ մէկուն մաթեմատիկական խնդիր մը լուծած ատեն կ’ըսեմ «խելքդ գործածէ»՝ ըսել չեմ ուզեր «անխելք ես»).
Առաջին գրածիս մէջ սխալս երեւի այն էր որ կրնայ ըլլալ շատ ընդհանուր հնչեց, ինչի համար արդէն ներողութիւն խնդրեցի։
Թէ ոչ մոտ օրէն Փաշինյանին «սուտ մի խօսիր» գրե՞լն ալ պիտի արգիլէք։
Ամեն ինչ արդեն պարզ էր 1993թ:
Թողնեմ մանրամասները և համառոտ հիշեցնեմ մի քանի իրողություն (իրադարձությունն).
Ղարաբաղ կոմիտեի (ՀՀՇ-ի) մի քանի առանցքային և երկրորդական անդամների ձերբակալումը:
«Նստած-հելած» ապագա գերագույն խորհրդի նախագահ ԼՏՊ-ի «հաղթական» վերադարձը և աստվածացումը օհլոսապլեբոսական զանգվածի կողմից:
19.01.1990թ., Երասխավան, անկախական Մովսես Գորգիսյան, սպանվեց Նախիջևանի ուղղությամբ…
«Հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը Լուծարքի ենթարկել Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմակերպությունը: : /փոփ. 05.09.90 ՀԳԽ որոշում/»
Այվազյան Վիտյայի ու Գեղազնիկի սպանությունը (29.08.1990 թ.):
Մեկնարկեց ՀՀՇ-ական քաոսի (беспредел) սկիզբը…
1993 թ. հունվար, Սերոժը (Սերժ Սարգսյանը) ԼՏՊ-ի հովանավորուությամբ մտնում է Վանո Սիրադեղյանի թևի տակ, որպես (подсадная утка) ՆԳՆ ինֆորմացիոն կենտրոնի (ИВЦ)
և արխիվի պետ:
1993 թվականին Հեյդար Ալիեւը խնդիր ուներ արեւմտյան նավթագազային ներդրողների հետ: Ալիեւից պահանջվում էր երաշխավորել նավթի եւ գազատարների անվտանգությունը: Եվ ԼՏՊ-ն գնաց Հեյդար Ալիևին ընդառաջ։ Պարզ դարձավ, որ Արծվաշենի հանձնումը 1992թ. (գի՞նը), բավարար չէր:
1994 թվականին, նավթի և գազի տարանցումից ֆինանսական և քաղաքական օգուտ քաղելու համար մնացել էր տրակտորով 35-40 րոպե վարել:
Եվ ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվեց՝
1994 թվականի մայիսի 9-ին Մամեդրաֆի Մամեդովի (Ադրբեջանի կողմից),
1994 թվականի մայիսի 10-ին՝ Սերժ Սարգսյանի (ՀՀ-ի կողմից),
1994 թվականի մայիսի 11-ին Սամվել Բաբայանի (Լեռնային Ղարաբաղի կողմից):
Ո՞վ է շահ ունեցել և որքա՞ն…
Ինչպե՞ս են կապված երեք նախագահներն ու ներկայիս վարչապետը իրար, ումի՞ց են կախված… Բոլոր ճանապարհները տանում են Լոնդոն: