Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արդյունք աղբահանման նորամուծությունից

Հունիս 17,2022 14:30
axb

50-60 տարի առաջ, երբ իշխում էին սովետական կարգերը, որոշում էր ընդունվել, որ նոր կառուցվող բոլոր շենքերի աղբահանումը պետք է լինի բնակարանների պատշգամբներում տեղակայված հատուկ աղբահանման խողովակների միջոցով, որը ներքեւում բացվում էր փակ աղբամանի մեջ, այն փակվում էր կողպեքով եւ յուրաքանչյուր օր, առավոտյան ճիշտ նույն ժամին աղբատար մեքենայի միջոցով հեռացվում էր ամենօրյա կուտակված աղբը: Իսկ շենքերի շրջակայքում եղած եւ սեփական տներում կուտակված աղբը հեռացվում էր «ցելոֆանե» տոպրակներով նույն այդ աղբատար մեքենայով, որն ազդարարում էր իր գալը զանգի միջոցով։ Գոհ էին եւ շենքերի բնակիչները, եւ սեփական տներում ապրողները։ Իշխող նոր կառավարությունը եւ քաղաքապետարանը վերջերս նոր մտահղացում հորինեցին՝ հերմետիկորեն, այսինքն զոդումով փակել բնակարանների պատշգամբներում տեղակայված աղբախողովակների դռները, իսկ աղբատնակների դռները փակել փականներով՝ չհեռացնելով անգամ կուտակված ահագին աղբը։ Արդյունքը եղավ այն, որ 1 կամ 2 առնետի փոխարեն այժմ դրանք վխտում են շրջապատում եւ անգամ նրանց հաշվելը անհնար է։

Բնակիչները այժմ տանը կուտակված աղբը լցնում են «ցելոֆանե» պարկերի մեջ եւ գնում են 100-200 մետր հեռու տեղադրված մեծ աղբարկղերի մեջ այն դատարկելու, որ իբր նոր աղբատար մեքենաները մեծ են եւ նրանց համար նեղություն է լինում շենքերի հետնամուտքերը մտնելու։ Նոր մեքենաները նախկինների նման ունեն նույն լայնությունը եւ նույն երկարությունը, ոչ մի մեքենայի 1 կամ 2 մետր լայնքը կամ երկարությունը չի ավելացել: Տարիքավոր բնակիչներն էլ «ցելոֆանե» պարկերով աղբը քանի որ դժվարանում են 200 մետր գնալու, աղբի պարկերը ձեռքով տանելու, այն թափում են կամ շրջապատում կամ մանկական խաղահրապարակին կից տեղադրված փոքր աղբատուփերի մեջ, ուստի շատացել են ոչ միայն կրծողները, այլ նաեւ միջատները, ճանճերը։

Ինչ արդյունք եղավ նորամուծությունից։ Եղավ այն, որ ունքը շինելու փոխարեն աչքը հանեցին, առայժմ դեռ մեկ աչքը, հետո կհանվի նաեւ երկրորդը։

Խոսքս ուղղում եմ քաղաքապետարանին. քանի դեռ ուշ չէ, ինֆեկցիոն, աղիքային եւ զոոնոզ հիվանդությունները չեն ավելացել եւ տարածվել, վերադարձեք հնին, բացեք փակված աղբախողովակները, աղբը տեղափոխեք ամեն օր՝ աղբատար մեքենաներով ի շահ բնակիչների առողջության:

Ջեմս ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հիգիենայի բժիշկ (թոշակառու)

«Առավոտ» օրաթերթ
16.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930