Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ այն նիստը, որից իշխող խմբակցությունը փախավ, այսօր պատասխանը տվեց Ալիեւը». Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հայտարարությունների մասին

Հունիս 16,2022 23:15

Այսօր «Դիմադրության» շարժման երթի՝ Ֆրանսիայի հրապարակում ավարտին, շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը կարճ հայտարարությամբ հանդես եկավ: Նա անդրադարձավ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին: Մասնավորաբար, այն հայտարարությանը, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է:

«Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Եվ այսօր, Ալիեւը ասել է՝ ես, Նիկոլ Փաշինյանի հետ ունեմ պայմանավորվածություն, որ որեւէ պարագայում չխոսվի Արցախի կարգավիճակի մասին: Սա այն մասին է, ինչ մենք ամիսներ շարունակ ասում ենք, որ Ալիեւը եւ Նիկոլն ունեն պայմանավորվածություն՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու եւ ԱԺ այն նիստը, որից իշխող խմբակցությունը փախավ, այսօր պատասխանը տվեց Ալիեւը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հրապարակում պայթեցին՝ «Նիկոլ՝ դավաճան», «Դավաճան՝ հեռացիր» վանկարկումներ:

Գոնե այս հայտարարություններից հետո, Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր թերահավատ էին եւ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ջրբաժանի հատվածում են, պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն են կրում:

Այս եւ այլ հարցերի, ընդդիմադիր գործիչները կանդրադառնան շաբաթ օրը՝ հունիսի 18-ին, 18.30-ին կայանալիք համապետական հանրահավաքի ժամանակ, նաեւ կներկայացնեն ընդդիմության ծրագրերը՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու մասին:

«Հետքայլ չկա, նահանջ չկա. մինչեւ վերջ»,- վանկարկումներով երթն ավարտվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930