«Առանց Նիկոլ Հայաստանում, մենք պատկերացնում ենք, որ վարչապետի օգնականից չեն գնալու, դառնան գլխավոր դատախազ, այդպիսի բան չի լինելու։ Դա խայտառակություն է, դա նշանակում է, որ գլխավոր դատախազը գործադիրի կցորդն է: Դավթյան Արթուրը նույնիսկ այդպիսին չի եղել։ Զարմանալով եմ ասում»,- այսօր «Դիմադրության» շարժման երթի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին ՔՊ-ի կողմից գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելուն: «Հիմա երեւի, որպես գլխավոր դատախազ, մեյլով կշփվի քննիչների հետ, մեյլով կշփվի դատախազների հետ, դատավորների հետ։ Ավելի շատ՝ երեւի արդեն դատավորների հետ»,- ասաց Արամ Վարդեւանյանը՝ աբսուրդ համարելով այդ ընտրությունը:
«Գլխավոր դատախազը պետք է լինի իրապես անկախ անձ, ոչ թե վարչապետի օգնականից դառնա գլխավոր դատախազ: Մենք, իհարկե, չենք մասնակցելու գլխավոր դատախազի ընտրության քննարկմանը: Ի՞նչը քննարկենք: Դա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում քննարկում անի, բայց արդեն օգնականը լինի գլխավոր դատախազի դերում: Ես ճանաչում եմ Աննա Վարդապետյանին եւ ցավում եմ, որ նա այս վիճակում է հայտնվել»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ