Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք». Արամ Վարդեւանյանի հորդորը Հակակոռուպցիոն կոմիտեին

Հունիս 16,2022 22:45

«Այս պայքարի ընթացքում մեր ընկերներ կալանավորվեցին, նրանց նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր։ Այս իշխանության մանկլավիկները պնդում էին, որ իրենց մոռանալու են. այդ ձեզ են մոռանալու այ պատմության ստրուկներ, այ թուրքի կոշիկ լիզողներ, մենք մեր ընկերների կողքին ենք»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց հայտարարեց ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Հայկ Դերզյանը՝ հավելելով, որ «առանց Նիկոլ Հայաստանում» օրենքի առաջ պատասխան են տալու բոլոր այն զինվորներից մինչեւ գլխավոր հրամանատարները, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ դավաճանել են հայրենիքը, զբաղվել են հայրենավաճառությամբ։

Հիշեցնենք, մայրաքաղաքում մեկնարկել է «Դիմադրության» շարժման իրազեկման երթը։ Կոմիտասի պողոտայով երթի մասնակիցները հասան ՀՀ քննչական կոմիտե, ապա՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, ասաց, որ այս կառույցում բավական բարեխիղճ աշխատողներ կան եւ, եթե այն գործեր օրենքի սահմաններում, ապա այն ոստիկանները, որոնք հունիսի 3-ին մարդ էին ծեծում, հիմա ձերբակալված կլինեին: «Ամոթ է, էլի»,- ասաց պատգամավորը: Հավաքվածները վանկարկեցին՝ «ամոթ, ամոթ»:

Փոխարենը, բանախոսի դիտարկմամբ, քաղաքական հետապնդումների են ենթարկվում նրանք, ովքեր դեմ են գործող իշխանություններին. «Պատկերացրեք՝ իշխանությունն ուր է հասել, որ այս կարեւոր մարմնին ստիպում են, որ տեսանյութի պայմաններում, երբ տեսնում ես՝ ոստիկանն ինչպես է կանանց ծեծում, որ այդ ոստիկաններին չձերբակալեն, մեղադրանք չառաջադրեն, ամեն կերպ պաշտպանեն, այն պայմաններում, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն շատ ուրիշ գործեր ունի»:

Նա Հակակոռուպցիոն կոմիտեին կոչ արեց՝ զերծ մնալ իշխանության հրահանգները կատարելուց եւ անցնել իր բուն առաքելությանը. «Ձեր գործով զբաղվեք, ձեզանից դա է պահանջվում: Մեր նորագույն պատմության աղետի՝ 44-օրյա պատերազմի մեղավորներին ձերբակալեք, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930