«Սա ՔԿ-ի գլխավոր մասնաշենքն է, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով բազմաթիվ մեր ընկերների նկատմամբ գործեր են բառացիորեն կարվել՝ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, առանց տեսանյութի, պարզապես մեր գաղափարակիցներին կալանավորելու համար»,- ՀՀ քննչական կոմիտեի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, մայրաքաղաքում մեկնարկել է «Դիմադրության» շարժման իրազեկման երթը։ Կոմիտասի պողոտայով երթի մասնակիցները հասան ՀՀ քննչական կոմիտե, որտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ Հայաստանում իրավական կամայականությունների։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, չնայած իշխանության վերաբերմունքին, իրենց ընկերների պայքարի ոգին չի կոտրվել. «Այս շենքից թող նայեն մարդկանց բազմությանն ու գիտակցեն, որ ապօրինի կալանավորումներով, ապօրինի քրեական գործեր կարելով՝ միայն խայտառակ են լինում։ Որպես իրավաբան վատ եմ զգում, որ իմ գործընկեր մարդիկ կարող են այդպիսի բան անել։ Ամոթ է»:
Արամ Վարդեւանյանը նաեւ հայտարարեց՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո, Հայաստանում Քննչական կոմիտեն գործելու է օբյեկտիվ, այդ կառույցում այլեւս գործեր չեն «կարվելու», մարդկանց ապօրինի չեն կալանավորելու։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ