Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մեկ տարվա ընթացքում, եթե կողմերը բարեխիղճ աշխատեն:
«Հակամարտությունը կարգավորված է: Այն իր լուծումն է ստացել Մադրիդյան սկզբունքների հիման վրա… Կարծում եմ, որ եթե կողմերը բարեխիղճ աշխատեն, ապա խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մեկ տարվա ընթացքում: Դրանից հետո Հարավային Կովկասում խաղաղություն կտիրի»,- ասել է Ալիևը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում:
Ալիևը նշել է, որ Բաքվի դիրքորոշումն ուղղված է Հարավային Կովկասում ինտեգրմանն ու գործակցությանը: «Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկել է դրա մեկնարկը տալ, ձեռնարկել նախնական քայլերը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ