Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեքս Կալամյանը հավատում է Հայաստանի բասկետբոլի հավաքականի ուժին

Հունիս 16,2022 21:12

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նորանշանակ մարզիչ, շուրջ 30 տարի NBA-ում աշխատած մեր հայրենակից Ռեքս Կալամյանը, որը մեր ընտրանուն սկսել է նախապատրաստել հունիսի 23ից 26-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք SADA Cup միջազգային մրցաշարին եւ հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, լրատվամիջոցներին հայտարարել է, թե հավատում է, որ Հայաստանի ընտրանին ունի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու ներուժ: Նա նաեւ նշել է, որ իրեն հատկապես դուր են գալիս հավաքականին միացած այն բասկետբոլիստները, որոնք հանդես են գալիս ներքին առաջնությունում: Նա նաեւ ասել է, որ իր նպատակը բասկետբոլը Հայաստանում զարգացնելն է:

Ռեքս Կալամյանը օրեր առաջ հրապարակել է նաեւ Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը:

Պաշտպաններ. Անդրե Սպայթ-Մկրտչյան, Արտյոմ Բիչախչյան, Մխիթար Վարդանյան, Դավիթ Քարամյան, Գաբրիել աճեմյան, Մեթյու Մադոյան, Ալեքս Ստեփանյան, Քրիս Ջոնս:

Կենտրոնականներ. Չաք Թավիթյան, Արկադի Մկրտչյան, Դավիթ Խաչատրյան:

Հարձակվողներ. Հայկազ Գրիգորյան, Ալբերտ Թադեւոսյան, Գեորգի Պոդկոլզին, Անդրե Զոհրաբյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930