Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքից, քիչ առաջ մեկնարկեց «Դիմադրության» շարժման իրազեկման երթը: Երթի մասնակիցները կքայլեն Կոմիտաս պողոտայով: Երթի մասնակիցները կանգ կառնեն ՀՀ Քննչական կոմիտեի, հետո նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի առջեւ եւ անհամաձայնություն կհատնեն Հայաստանում քննչական մարմինների աշխատանքի հետ: Երթը կավարտվի Ֆրանսիայի հրապարակում:
Երթի հիմնական կարգախոսներին եւ վանկարկումներին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար հաղթանակ», «Նիկոլ դավաճան»-ին ավելացել է եվս մեկը՝ «Առաջ դեպի հաղթանակ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ