Բուխարեստում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնության կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կներգրավվեն չորս ըմբիշներ:
48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը որակավորման փուլում կգոտեմարտի Վրաստանը ներկայացնող Գիորգի Ռոմելաշվիլիի հետ: 1/8 եզրափակչից կսկսեն 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը, որի մրցակիցը չեխ Դանիել Գուրբովիչն է: 65 կգ Նարեկ Նիկողոսյանը ուժերը կչափի հունգարացի Ռոբերտ Բիբլիայի հետ, իսկ Պապին Հունանյանը 80 կգ քաշային կարգում կհանդիպի թուրք Յուսուֆ Քան Բաֆրայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ