Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խորհուրդը որոշեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը մերժել». Գագիկ Ջհանգիրյան

Հունիս 16,2022 16:44

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քիչ առաջ ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավոր կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանի ներկայացրած միջնորդությունների առիթով:

Նիստին ներկա չէին Ռուբեն Վարդազարյանն ու Արամ Օրբելյանը: Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց՝ Արամ Օրբելյանը երկու միջնորդություն է ներկայացրել՝ կարգապահական վարույթը կարճելու և նիստը հետաձգելու մասին:

Գագիկ Ջհանգիրյանն այս առիթով ասաց. «Եթե խորհուրդը բավարարի առաջին միջնորդությունը, հետևաբար նիստի հետաձգման կարիք էլ չի լինի»:

Այնուհետև ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք՝ ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի
դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Ռուբեն Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա, որտեղ իբրեւ թե Վարդազարյանն արտահայտել է տեսակետ ու տվել է գնահատականներ մի քրեական գործով, որով խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «Խորհուրդը որոշեց Ռուբեն Վարդազարյանին դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը մերժել: Շարունակում ենք քննությունը»:

Նա խնդրեց ընթերցել նաև Արամ Օրբելյանի մյուս՝ հարցի քննությունը հետաձգելու միջնորդությունը: Այդտեղ Արամ Օրբելյանը հայտնում է, որ նույն օրը՝ հունիսի 16-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող երեք դատական գործերով նիստերի է մասնակցում, ուստի սույն գործով իր մասնակցությունն այս նիստին անհնար է: Եվ խնդրում է առնվազն մեկ շաբաթով հետաձգել նիստը: Խորհուրդը այս միջնորդությունը ևս մերժեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930