Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն իր համար անհասկանալի պատճառով հրաժարվել է Հարավային Կովկասի երեք երկրների արտգործնախարարների հանդիպումից, որը պետք է տեղի ունենար Թբիլիսիում:
«Մենք այդ հարցի շուրջ խորհրդակցություն ենք ունեցել մեր վրացի գործընկերների հետ: Նախնական, Վրաստանն աջակցում է այդ գաղափարը՝ Վրաստանում կազմակերպել եռակողմ հանդիպում արտգործնախարարների մակարդակով, սկսել երկխոսություն: Ցավոք, Հայաստանը հրաժարվել է: Պատճառն ինձ հայտնի չէ: Ես չեմ կարող որևէ խելամիտ բացատրություն գտնել»,- ասել է Ալիևը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում:
Նրա խոսքով՝ նման առաջարկներով հանդես են եկել նաև եվրոպական կառույցները, բայց «կրկին հաջորդել է մերժում»:
«Եթե Հայաստանը չի ցանկանում խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ապա հարց է առաջանում. ի՞նչ են նրանք ուզում: Եվս մեկ պատերազմը նրանց համար աղետ կլինի, և նրանք դա հիանալի հասկանում են»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ