Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի եւ Հայաստանի շուրջ զարգացումները կախված են Սիրիայում ռուս-թուրքական պայմանավորվածություններից. Սերգեյ Մարկեդոնով

Հունիս 16,2022 14:12

Ռուսաստանցի քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովն Արցախի հարցում արեւմտյան քաղաքական գործիչների հռետորաբանությունից այնպիսի տպավորություն է ստացել, որ Ռուսաստանն առհասարակ այդ գործընթացում մասնակցություն չի ունեցել: Ավելին, ըստ Սերգեյ Մարկեդոնովի, Արեւմուտքը դադարել է Ռուսաստանի հետ համագործակցել հայ-ադրբեջանական կարգավորման եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Իր տպավորությունները քաղաքագետը բարձրաձայնեց այսօր Երեւանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ, որում քննարկվող թեմաներից մեկն էլ Հարավային Կովկասում ՌԴ-ի եւ Արեւմուտքի առճակատման հավանականությունն է:

Պատմական փոքր անդրադարձով Սերգեյ Մարկեդոնովը հիշեցրեց, որ արցախյան հարցի կարգավորման գործընթացը միշտ եւ էապես տարբերվել է այդ թվում նաեւ հետխորհրդային տարածքի հակամարտություններից։ Եվ դա է եղել պատճառը, որ Արցախի հարցով Ռուսաստանն ու Արեւմուտքը միշտ համագործակցել են:

Անդրադառնալով կարգավորման ներկայիս փուլին, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո ընթացող հանդիպումներին, քաղաքագետը պարադոքս որակեց այն առումով, որ Մոսկվան չի հերքում Շառլ Միշելի հայտարարությունները։ Խնդիրը նա համարում է այն, որ նախկինում, այսպես կոչված, առաջին ջութակի դերը Մոսկվայինն էր։ ԵՄ հովանու ներքո ընթացող գործընթացում, բանախոսը մեկ էական առանձնահատկություն է ընդգծում՝ «տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ընդհանրապես չի եղել եւ չկա բանակցություններում», մինչդեռ, իր գնահատմամբ, հարցի կարգավորման գործընթացում, ՌԴ-ն առավել շատ գաղափարներ ունի:

Հայաստանի եւ Արցախի շուրջ իրավիճակի հնարավոր զարգացումները քաղաքագետը պայմանավորում է տարածաշրջանում զարգացումների դինամիկայով: Մասնավորապես, Սիրայի հարցում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածություններով: Նա կարեւոր է համարում, որ Ռուսաստանն ու Թուրքիան ուղղակի հակամարտության մեջ չմտնեն: Բայց նման առճակատման պարագայում, համոզված է՝ Արևմուտքը կսատարի Թուրքիային՝ անկախ բազում այլ հացերում տարաձայնություններից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930