Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հարավային Կովկասում խաղաղության հիմնարար տարրերից մեկն է:
«Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ դրույթների շուտափույթ իրականացումը տարածաշրջանում խաղաղության հիմնարար տարրերից մեկն է»,- ասել է Ալիևը:
Ալիևը նշել է, որ Հայաստանը, խոչընդոտելով «միջանցքի» բացմանը, խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության կետերը: Նրա խոսքով՝ եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը մեկուկես տարի օգտվում է Լաչինի միջանցքից, իսկ Ադրբեջանը չի կարողանում Նախիջևանի հետ հաղորդակցության համար օգտվել «Զանգեզուրի միջանցքից»:
«Դա անարդար է, և մենք երբեք չեն համաձայնի դրա հետ»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ