Ինչո՞ւ շարժման վերջին օրերին, երբ վրանները հավաքելու ժամանակն էր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չկար, խոսե՞լ եք, հասկացե՞լ եք պատճառները. այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» կուսակցությունը դեռեւս ապրիլի 18-ից հայտարարել է իր նպատակների մասին, փողոցային պայքարի մասին: Հայտարարելուց առաջ, իր պայքարի ընթացքում ու մինչեւ երեկ եղել ենք ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որոնք հայտարարվել են այս հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարեւոր մասնակիցներից մեկը իր կուսակցությունով ու այս պայքարը միասին բերել հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումերի մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ պայքարից դուրս գալու, հետ կանգնելու մասին որեւէ բան դեռ չի ասել: Բազմաթիվ հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել, քննարկել ենք ու ես մեծապես կարեւորում ու արժեւորում եմ այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Մնացածը ինչ կլինի, պետք է ասի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ այլ բան չի ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ