Ermenihaber. Հունիսի 16-ին Բաքվում մեկնարկում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության և Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կազմակերպված մեդիա ֆորումը:
«Անատոլիայից Ղարաբաղ» խորագիրը կրող ֆորումը տևելու է մինչև հունիսի 19-ը։ Ֆորումի շրջանակներում անցկացվելու է 2 քննարկում ներքոնշյալ խորագրերով.
1.«Ադրբեջան-Թուրքիա մեդիայի դերը Ղարաբաղի հաղթանակում»,
2.«Թյուրքական աշխարհի մեդիա համագործակցության փնտրտուքները»:
Կարդացեք նաև
Նախատեսվում է հիշյալ ֆորումի մասնակիցների այցը Շուշի բերդաքաղաք: