Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ ջանքերով իրականացվեց PR ակցիա, որի ուղերձը հետևյալն էր. համալսարանը, որը 88-ի շարժման առաջամարտիկն էր, որի գիտխորհուրդը նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի հրաժարականը, այսօր աջակցում է նրան. Մենուա Սողոմոնյան

Հունիս 16,2022 12:13

ԵՊՀ դոցենտ, «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Նիկոլ Փաշինյանի և Հովհաննես Հովհաննիսյանի համատեղ ջանքերով իրականացվեց մի PR ակցիա, որի ուղերձը հետևյալն էր.
այն համալսարանը, որը 88-ի շարժման առաջամարտիկն էր, որի ռեկտոր Սերգեյ Համբարձումյանը այն ժամանակ խորհրդային կայսրությանն էր քննադատում բարձրաձայն ու անկաշկանդ, այն Համալսարանը, որի գիտխորհուրդը նոյեմբերի 9-ից հետո արդարացիորեն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր աջակցում է Նիկոլ Փաշինյանին, որը բացահայտ ասում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում պիտի լինի և իր քաղաքականությամբ նախապատրաստում է այդ հանգրվանը։

Իհարկե, ԵՊՀ-ի շատ դասախոսներ չեն գնացել երեկվա միջոցառմանը, գնացածների մի մասը լքել է դահլիճը մինչև Նիկոլ Փաշինյանի ելույթը (կադրերում ուշադրություն դարձրեք թափուր նստատեղերին), դահլիճում եղել են Համալսարանի հետ կապ չունեցող շատ անձինք, Նիկոլի քաղաքական կցորդներ, ներկաների մի մասն էլ չի ծափահարել նրա ելույթի ավարտին, բայց ամեն ինչ վարպետորեն մատուցվեց հենց այնպես, ինչպես վերը նշեցի։ Վայելեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930