Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որոշ չափով դաշտը կարգավորվել է»․ ՔՊ պատգամավորը՝ հայհոյելն ապաքրեականացնելու մասին

Հունիս 16,2022 11:41

«Երբ 2021թ․-ի հուլիսին մենք այդ օրենքն ընդունեցինք, նշեցինք, որ հիմնական նպատակը կանխարգելումն էր, քանի որ մասնավորապես հետպատերազմյան ժամանակահատվածում հրապարակային հայհոյախոսության հետ կապված բավականին քաոսային վիճակ էր։ Հայհոյախոսությունն անգամ դարձել էր քաղաքական, ներքաղաքական պայքարի եւ խոսույթի մաս։ Քաղաքական մեծամասնությունն էլ որոշեց, որ պետք է այդ պահին գնալ կտրուկ գործողությունների»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռեւս մեկ տարի առաջ ընդունված այդ դրույթը, եւ փոխարենն անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս էլ գործող՝ մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը։

«Բայց եւ շեշտեմ, որ օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էինք՝ սա ժամանակավոր միջոց է, որը հենց կանխիչ բնույթ պետք է ունենա, փորձի մի քանի ամսում կանխել հրապարակային հայհոյախոսությունը։ Նաեւ ասել էինք՝ ժամանակավոր է, քանի որ մեկ տարի անց՝ արդեն այս տարվա հուլիսի մեկից, նոր քրեական օրենսգրքում այդ հոդվածը չկա։ Մեր գնահատմամբ՝ ոչ ամբողջությամբ, բայց որոշ չափով դաշտը կարգավորվել է։ Եթե առաջիկայում անհրաժեշտություն առաջանա, կքննարկենք, թե ինչպես լուծել խնդիրը»,-հավելեց Արուսյակ Ջուլհակյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930