«Որոշումն առաջիկայում կլինի, եւ այդ մասին կիմանաք։ Հաստատված որոշման մասին կիմանաք առաջիկայում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, որ շուտով՝ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտին, «Քաղաքացիական պայմանագիրն» այդ պաշտոնում առաջադրելու է ՔՊ գործող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին կամ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ թեկնածության հարցը քննարկելու նպատակով ՔՊ-ում այսօր հանդիպում է նախատեսված Աննա Վարդապետյանի հետ, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ «ՔՊ-ի բոլոր հանդիպումների մասին հանրությունը մշտապես տեղեկանում է, որոշումների մասին՝ եւս»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ