«Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահռչակ աստղեր։
«Հայա» փառատոնի, ինչպես նաեւ «Երեւանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա դեռ ամենը չէ, այժմ բանակցում են այլ համաշխարհային աստղերի հետ եւս, որ նրանց էլ «բերեն» Հայաստան։ Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, ապագայում՝ նաեւ Շակիրայի հետ։ Այս պահին բանակցում են Լոպեսի եւ Իգլեսիասի հետ, աշնանը նրանց եւս կհյուրընկալեն Երեւանում։
Սոնա Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ այս աստղերը մեր տարածաշրջան առաջին անգամ են այցելելու, հարեւան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, նրանք չեն գնացել եւ այս պահին դեռ նախատեսած այց չունեն, ինչը շարժել է հատկապես ադրբեջանցիների նախանձը։ Նկատենք նաեւ, որ նշված աստղերը մոտ են իրենց կարիերայի ավարտին, եւ նրանց ռեյտինգը միջազգային շոուբիզնեսում շատ բարձր չէ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: