Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման բանակցություններն իրենց բարդությամբ քիչ են զիջելու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 16,2022 11:09
zinvor

Արդեն այսօր միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման բանակցություններն իրենց բարդությամբ քիչ են զիջելու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: 100 տարվա պատմություն ունեցող արհեստածին Ադրբեջանն իր գոյության ողջ ժամանակահատվածում ձգտել է իր տարածքներն ընդլայնել բնիկ ժողովուրդների բնօրրանների հաշվին՝ զուգահեռաբար յուրացնելով նրանց մշակույթը: Այլ ժողովուրդների տարածքների եւ հոգեւոր-մշակութային արժեքների ժառանգության գողության, զավթման ակնառու օրինակ է Վրաստանի հետ արդեն իրականացված սահմանագծման ու սահմանազատման գործընթացի առաջին փուլը:

Վրաստանում սկսվել է, այսպես կոչված, «Քարտեզագրողների գործը», որով անցնում են այդ երկրի ԱԳ եւ ՆԳ նախարարությունների նախկին աշխատակիցներ Իվերի Մելաշվիլին ու Նատալյա Իլյիչեւան: Գործի էությունն այն է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները 1994 թ. պայմանավորվել էին սահմանազատումն անել 1938 թ. հրապարակված քարտեզներով, սակայն նշյալ անձինք միտումնավոր թաքցրել են այդ քարտեզը եւ իրենց աշխատանքում առաջնորդվել 1970-1980 թթ. կազմված այլ քարտեզներով:
Ակնհայտ է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանը ինչպես Հայաստանի եւ Արցախի դեպքերում, այնպես էլ Վրաստանի ուղղությամբ կարողացել է տարածքներ «ճանկել» անասնապահությունը խթանելու, խոտհարքերն ընդլայնելու՝ ԽՍՀՄ-ի խրախուսած ու անվերապահ ընդունվող հիմնավորմամբ: Հարեւաններից այդ կերպ պոկած տարածքները տարիների ընթացքում ամրագրվել են Խորհրդային Միության 1970-80-ականների քարտեզներում, ինչը միանշանակ ձեռնտու է Ադրբեջանին: Իսկ թե ինչպե՞ս է ստացվել, որ Վրաստանի երկու պետական բարձրաստիճան ծառայողներ որոշել են առաջնորդվել իրենց երկրի շահերից չբխող քարտեզներով, ապա, կարծում ենք, ակնհայտորեն գործել է բոլորին ծանոթ մեխանիզմը: Ըստ գործի նյութերի՝ վերջիններս համապատասխան հանձնարարականը ստացել են ավելի բարձր կանգնած պաշտոնյաներից:

Այդ քարտեզների փոխարինման հետեւանքով Ադրբեջանը Վրաստանից կորզել է 3.5 հազար հեկտար տարածք, այդ թվում նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի այն հատվածը, որն անցնում է միջնադարյան վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքով։

Վրաստանի օրինակը փաստում է, որ Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանի հետ երկարատեւ, ծանր սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Դրանում առաջընթաց ապահովելու համար, ինչպես Վրաստանի դեպքում էր արվել, պետք է գործընթացների հիմքում դնել նախորդ դարի 20-30-ականների քարտեզները եւ ոչ մի դեպքում չշեղվել այդ հիմքերից:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930