Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ տանում է նրան, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածով վերջնականապես մոռանա Արցախը. Մետաքսե Հակոբյան. «168 ժամ»

Հունիս 16,2022 11:03

Այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, հերթական անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։

«168 ժամ»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս ելույթի մասին, նշեց, որ արդեն օրինաչափ է, որ նրա ելույթները հերթական նախապատրաստումն են հաջորդ անպատկերացնելի աղետին։

«Մինչ այս ելույթը, իմ հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ եթե նախկինում, մինչ այս անձի հայտնվելն իշխանության, մեր անվտանգությունը բխում էր կարգավիճակից, ապա հիմա այս մարդը, արդեն բավականին երկար ժամանակ է՝ ամեն ինչ տանում է նրան, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածով վերջնականապես մոռանա Արցախը։

Ըստ իս, շուտով մենք ականատես կլինենք, որ նրանք այդ աշխատանքներն ավարտել են, սա ամպրոպի նման է լինելու, կլսենք, որ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։

Նրա այն նախադասությունը, որ անվտանգությունից բխում է կարգավիճակը, միայն մեկ բացատրություն ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, այսինքն՝ որպես փոքրամասնություն Ադրբեջանի կազմում, որտեղ կան 100-120 հայեր, և նրանք կարող են ունենալ սեփական դպրոցի իրավունք կամ ապրելու իրավունք, որն ապահովելու է Ադրբեջանը։ Ես այստեղ այլ բացատրություն չեմ տեսնում, այս մարդը շատ պարզ դրա մասին բացատրում է։ Եթե մի պահ էկրանին չնայեինք, ապա հանգիստ կարող էինք ասել, որ Ալիևն է հայերեն խոսում, որովհետև նման տեքստ կարող էր գրել կա՛մ Ալիևը, կա՛մ Էրդողանը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930