2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր. «Ազգային ժողովի եւ նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ: Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը»։
Փաշինյանը նման բան «100 փաստ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում էր ասում։ Ազգային ժողովի ու նախագահական նստավայրի այգիներն իսկապես մի որոշ ժամանակ բաց էին հասարակության համար։
Իրականում Ազգային ժողովի ոչ թե ամբողջ, այլ այգու մի շատ փոքր հատվածն էր բաց հասարակության համար։ Խորհրդարանի մեծ ու ընդարձակ, դեկորատիվ ծառերով հարուստ ու սկյուռներով բնակեցված այգու ամենաճոխ ու հետաքրքիր հատվածները ՀՀ քաղաքացիները չեն տեսել, նրանք սոսկ ԱԺ գլխավոր մասնաշենքի առջեւի շատրվանների ու դրանց հարակից տարածքում են եղել։
Այժմ, սակայն, անգամ այդ հատվածն է փակ այն նույն մարդկանց համար, որոնց առջեւ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում ու հավատացնում էր, թե բոլորին սիրում է հատ-հատ։ Թե՛ Ազգային ժողովի, թե՛ նախագահի նստավայրի այգու դռներն այժմ ոչ միայն մի քանի կողպեքով են կողպված, դեռ վրադիր էլ զոդված են։ Փաստորեն, Ազգային ժողովի ու նախագահականի դռները բացելու Փաշինյանի հայտարարությունը հերթական սուտն էր։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։