Լրահոս
Օրվա լրահոսը

«Դադարեցին զորակոչիկներ ուղարկել Արցախ, ինչից ՊԲ թիվը նվազում է, իսկ ադրբեջանցիներն անընդհատ դրանից օգտվում են»․ Կարեն Վրթանեսյան. «168 ժամ»

Հունիս 16,2022 09:00

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեմագոգիկ են, որովհետև թեպետ Փաշինյանը շատ բաներից է խոսում, բայց նույնիսկ եռակողմ հայտարարությունով պարտությունը չի վերջացել, այն շարունակվում է:

«Արդեն ունենք ՊԲ ոչնչացումը: Ադրբեջանցիները 1994 թվականից այս կողմ անընդհատ պահանջում են հայկական ԶՈւ դուրսբերում Արցախից, իսկ Նիկոլ Փաշինյանը տակից դա է իրականացնում, օրինակ՝ դադարեցին զորակոչիկներ ուղարկել Արցախ, ինչից ՊԲ թիվը նվազում է, իսկ ադրբեջանցիներն անընդհատ դրանից օգտվում են»,- նշեց նա:

Ռազմական փորձագետը նկատեց՝ հիմա մերձիշխանական շրջանակները նույն Փառուխի դեպքերի հետ կապված անընդհատ մեղադրում են ռուս խաղաղապահներին. «Եթե մեղավոր են ռուս խաղաղապահները, ապա ինչո՞ւ հայկական զորքը չեք ուժեղացնում, ինչո՞ւ եք շարունակում այդ զորքը դուրս բերել: Եթե ռուսները խնդիր են, ինչո՞ւ եք Արցախից դուրս բերում զորքերը»:

Դիտարկմանը՝ իշխանություններն անընդհատ նշում են, որ սոցիալական օգնություն են տրամադրում Արցախին, նա արձագանքեց. «Սոցիալական օգնությունը խրամա՞տ է պահելու, դրամները տանելու են՝ խրամատներո՞ւմ են շարելու, ինչի՞ մասին է խոսքը: Որ ասում եմ՝ դեմագոգիա, իզուր չեմ ասում։ Բացահայտ դեմագոգիա է, որի նպատակն է՝ ծածկադմփոց անել Արցախի հայաթափման պրոցեսը: Ամբողջ Արցախը վտանգված է, դա չհասկանալու համար մարդ կամ պետք է կատարյալ ապուշ լինի, կամ էլ իրականում՝ թշնամի, որն այդպիսի բառակույտերի միջոցով փորձում է մարդկանց քնեցնել, հանգստացնել, կտոր-կտոր տալով հայրենիքի հատվածները: Ավելին, այնպես չէ, որ միայն Արցախի խնդիրն է, Ադրբեջանն արդեն բացահայտ ներխուժում է ՀՀ տարածք, հայտնում է իր ախորժակների մասին, մի քանի միջանցք է ուզում և այդ ամենը հերթով ստանում է»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930