«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, Ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առք ու վաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։
Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արժեթղթերի շուկայում որևէ գործունեություն չի իրականացնում։ Կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նմանատիպ այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է Ընկերության անվանումը հանդիսանում է կեղծիք, որի օրինակը ներկայացվում է ստորև։
Կարդացեք նաև
Ընդ որում՝ կեղծ կայքերի հեղինակները ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։
Ստորև ներկայացվում է կեղծ կայքի օրինակը, որի միջոցով անհայտ անձինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից առաջարկում եմ ներդրումներ կատարել Ընկերության նախագծերում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին ընդգծում է, որ վերը նշված անհայտ անձանց և կեղծ կայքերի հետ Ընկերությունը որևէ առնչություն չունի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն