Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գիրքը հասցեական հաղորդագրություն է ադրբեջանցիներին». Լուսինե Ղարախանյան

Հունիս 15,2022 21:33

Կայացավ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Գրքում պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական, իմաստաբանական քննությամբ ներկայացվում և փաստագրական տվյալների վրա հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները։

Շնորհանդեսին ներկա էին`մշակութաբաններ,բնագետներ,որոնց համար գիրքը մեծ ձեռքբերում էր։

ՀՀ ԿԳՄՍ փոխանախարար Ալֆրեդ Քոչարյանը ընդգծեց, որ նման աշխատանքները կարևոր և արդիական են դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր հարևան երկիրը ցանկանում  և փաստացի ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ Այս գիրքը գիտական  վառ ապացույց է, որ Արցախը պատմականորեն հայկական է։

Արցախի Հանրապետության նախագահի  խորհրդական Լուսինե Ղարախանյանը, նշեց, որ, երբ մարդու էթնիկական, մշակութային, ազգային և հոգևոր պատկանելիության սահմանները  հատում են, երբ մարդը հայտնվում է տագնապի մեջ, ապա հավելեց, որ մենք հիմա տագնապի մեջ ենք։

Նրա ձեւակերպմամբ, ինքնության որոնումներում խարխափող և իրենց նախարարներին արդեն 5 անգամ փոխած ադրբեջանցիները, շարունակում են տարբեր պատճառներով ոչնչացնել Արցախի պատմամշակութային ժառանգությունը, որը հզոր քաղաքակրթություն է իր մեջ ներառում։ «Այս գիրքը հասցեական հաղորդագրություն է ադրբեջանցիներին, որը շատ հարցերի պատասխան է տալիս», – ամփոփելով ելույթը ասաց նա՝ Արցախի նախագահի շնորհակալագրերը հանձնելով գրքի հեղինակներին։

 Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930