Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մեր միջնորդության քննությունն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամներ Վարազդատ Հարությունյանը:
«Որոշումը կհրապարակվի այսօր, սակայն ժամն անհայտ է:
Մոտ 3 ժամ տևած քննությունից հետո ունենք բավականին դրական ակնկալիքներ և հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը, երբ ուզած-չուզած Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս բռի ու սյուրռեալիստական հետապնդումը կդադարի օրենքի ուժով», ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Կարդացեք նաև