Ֆրանսիայի հրապարակում հրավիրված «Դիմադրության» շարժման երեկվա հանրահավաքում ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն իր ելույթում սրտի ցավով նշեց, որ այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Արցախի պետական դրոշը դարձել է անարգանքի առարկա, այդ նույն դրոշը պոկում են, քերում ու դեն են պրտում:
Սակայն հանուն Արցախի ու Հայաստանի պայքարի ելած ու նրանց աջակցող արժանապատիվ մարդիկ գիտեն Հայոց երկու պետությունների Եռագույնների հարգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ