Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի երեք անդամներ Բուխարեստում ավարտվող այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք էին նվաճել եւ երեքն էլ գերազանց կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը՝ հաղթանակի հասնելով ժամանակից շուտ, բացահայտ առավելությամբ:
Սամվել Խաչատրյանը 45 կգ քաշային կարգում պարտության մատնեց գերմանացի Ալբերտ Լաուրենզին, 51 կգ քաշային Ալեքս Մանուկյանը եւ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը վայրկյանների ընթացքում հաղթեցին, համապատասխանաբար, Լուկաս Բենզինգին (Գերմանիա) եւ Օլիվեր Պադային (Ֆինլանդիա):
Նախորդ օրը Հայկ Լյուդվիգյանը (55 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Վահե Հովհաննիսյանը (65 կգ), բարձրացել էր պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Կարդացեք նաև
Այսպիսով, Հայաստանի պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին մեկ արծաթե եւ չորս բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ