Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թվային արձակուրդ. ինչպես թվային գործիքները կարող են արձակուրդը դարձնել անմոռանալի

Հունիս 15,2022 22:11

Ամառը հրաշալի ժամանակ է հանգստի համար: Անկախ նրանից, թե որտեղ եք պլանավորում հանգիստը՝ ամառանոցում, հարևան քաղաքում, թե հեռավոր երկրներում, լավ արձակուրդի գրավականը դրա հեշտ պլանավորման և արձակուրդների ընթացքում աշխատանքից և այլ գործերից կտրվելու ունակության մեջ է: Այնուամենայնիվ, մենք բոլորս գիտակցում ենք, որ մեր սմարթֆոնն ուղեկցելու է մեզ հանգստի ողջ ընթացքում՝ ինչպես արևադարձային լողափում, այնպես էլ աղմկոտ մեգապոլիսում։

Viber մեսենջերի օրինակով կներկայացնենք, թե մեսենջերների որ գործառույթներն օգտակար կլինեն արձակուրդի ժամանակ, որպեսզի կապի մեջ մնաք մտերիմների հետ և հանգիստն ավելի հարմարավետ դարձնեք։

Viber Ալիքներ

Արձակուրդի ուղղությունն ընտրելը հեշտ գործ չի։ Եթե ​​չեք կողմնորոշվում տարբերակների բազմազանության մեջ, կամ հակառակը, ոչինչ չի գալիս ձեր մտքին, հաստատ ոգեշնչման պակաս ունեք: Կարող եք նոր գաղափարներով ոգեշնչվել՝ բաժանորդագրվելով Viber-ի թեմատիկ ալիքներին. դրանք կարող են լինել ճամփորդության մասին, որտեղ կարող եք ծանոթանալ փորձառու ճանապարհորդների առաջարկություններին և ավիատոմսերի ընթացիկ առաջարկներին, կամ պարզապես ձեր ուղևորության վայրին նվիրված ալիքին, որը կօգնի պլանավորել ձեր հանգիստը՝ բաց չթողնելով հետաքրքիր իրադարձությունները։ Հետաքրքիր ալիքներ կարող եք ընտրել որոնման համակարգում:

Եթե ցանկանում եք կիսվել ձեր ճանապարհորդական փորձով, ավելի լայն լսարանին պատմել ձեր հոբբիների կամ սիրելի վայրերի մասին, կարող եք ստեղծել ձեր սեփական Viber ալիքը և կարծիքներ փոխանակել ընթերցողների հետ՝ մեկնաբանությունների, արձագանքների, հարցումների և վիկտորինաների տեսքով, որոնք հասանելի են ալիքներում։ Իսկ ընդլայնված վերլուծության շնորհիվ դուք կարող եք ավելի լավ հասկանալ ձեր բաժանորդների հետաքրքրությունները:

Իմ գրառումները

Ինչպես պլանավորեք ձեր արձակուրդը, այնպես էլ կանցկացնեք այն: Իհարկե, չարժե պլանավորել հանգստի յուրաքանչյուր րոպեն և խստորեն հետևել ծրագրին, քանի որ ամենահետաքրքիր իրադարձությունները հաճախ ինքնաբերաբար են լինում, սակայն տեսարժան վայրերի այցելության և գործողությունների մոտավոր պլանավորումը կօգնի խուսափել կորցրած ժամանակի համար զղջալու տհաճ զգացողությունից:

Viber մեսենջերում «Իմ գրառումները» բաժինը կօգնի ձեզ նախապատրաստվել ճամփորդությանը և պլանավորել այն: Իրականում այն զրույց է ինքներդ ձեզ հետ, որտեղ կարող եք ոչ միայն կարևոր տեղեկություններ և ֆայլեր պահել, այլև ցուցակներ կազմել, նշել այցելած վայրերը և գնված հուշանվերները, ինչպես նաև սահմանել հիշեցումների ծանուցումներ։ Եվ այս ամենը հնարավոր է առանց մեսենջերից դուրս գալու։

Աուդիո և տեսազանգեր

Մտերիմների հետ կապի մեջ մնալու և ռոումինգում ավելորդ ծախսեր չանելու համար օգտագործեք Viber մեսենջերով զանգելու հնարավորությունը։ Այսպիսով, դուք կարող եք ոչ միայն կիսվել ձեր տպավորություններով հարազատների և ընկերների հետ, այլև տեսազանգով ցույց տալ նրանց ձեր ճանապարհորդությունների վայրերը։ Viber-ում կարող եք իրականացնել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային աուդիո և տեսազանգեր՝ առանց տևողության սահմանափակումների. շփվեք այնքան, որքան ցանկանում եք:

Ընդլայնված իրականության (AR) դիմակներ

Գաղտնիք չէ, որ արձակուրդից մեր գեղեցիկ լուսանկարներն ու տեսանյութերը բուռն արձագանքների են արժանանում և աննկատ չեն մնում ընկերների ու ծանոթների շրջանում։ Եթե ​​ցանկանում եք զարմացնել նրանց, օգտագործեք Viber-ում առկա ընդլայնված իրականության դիմակներն ու ֆիլտրերը։ Նրանց օգնությամբ դուք կարող եք վերափոխել ձեր լուսանկարներն ու տեսանյութերը. դիմակներն արձագանքում են դեմքի արտահայտություններին՝ մեկ շարժումով դուք վերածվում եք սուպերհերոսի, փոխում եք դիմահարդարումը կամ մազերի գույնը, ստանում նոր և գրավիչ կերպարներ: AR դիմակներով լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք անմիջապես ուղարկել ընկերներին և ընտանիքի անդամներին Viber նամակագրությամբ կամ պահպանել ձեր սմարթֆոնում:

Սեփական սթիքերներ

Նախկինում՝ այցելած վայրերից բացիկներ էինք գնում որպես ջերմ հիշողություն ճամփորդությունից։ Այժմ տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ հնարավորություն են ընձեռում այդ ավանդույթը դարձնել թվային և ավելի անհատականացված: Viber-ի սթիքերների խմբագրիչի միջոցով դուք կարող եք ստեղծել ձեր սեփական սթիքերների փաթեթը և կիսվել ձեր ընկերների ու ընտանիքի հետ:

Դրա համար անհրաժեշտ է Viber-ի հիմնական էկրանին ընտրել «Ավելին» կետը, այնուհետև «Սթիքերների խանութ» և սեղմել վերևից առաջին պատկերակի վրա: Կամ ուղղակի ցանկացած չաթում բացեք սթիքերներով պատուհանը, այնուհետև սեղմեք «գումարած» նշանին և ընտրեք «Ստեղծել սթիքերներ» տարբերակը։

Դուք կարող եք ցանկացած լուսանկար դարձնել սթիքեր. անհրաժեշտ է ըստ ցանկության ընտրել լուսանկարներ ձեր հեռախոսի պատկերասրահից, ավելացնել տեքստ, սթիքերներ և էմոջիներ, և ձեր արձակուրդից ստացված տպավորությունների հավաքածուն պատրաստ է: Ձեր անձնական սթիքեր փաթեթը դեռ երկար կհիշեցնի ձեզ ճանապարհորդության լավագույն պահերի և վառ տպավորությունների մասին:

Ի վերջո, նշենք, որ այլ երկրներ կամ քաղաքներ ճանապարհորդելիս պետք է միշտ զգոն լինել. անձնական իրերն առանց հսկողության չթողնել, կանխիկ գումարը պահել մի քանի վայրերում, իսկ հյուրանոցից դուրս գալուց վերցնել անձնագրի պատճեն։ Իսկ Viber-ն արդեն հոգացել է ձեր նամակագրության թվային անվտանգության մասին. մեսենջերում ողջ անձնական նամակագրությունը լռելյայնորեն պաշտպանված է ծայրից ծայր (End-to-End) կոդավորմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930