Երբ Դիմադրության շարժման անդամ Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 19:00-ին պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում նստացույց են անելու, լրագրողները հարցրին, թե տեղյա՞կ են, արդյոք, որ նույն ժամին Նիկոլ Փաշինյանը օպերայի շենքում դիպլոմներ է բաժանելու ուսանողներին, սահմանադրագետ պատգամավորը պատասխանեց. «Ես երթի ընթացքում այդ մասին իմացա: Եկեք փոքր-ինչ համբերենք: Ինձ թվում է՝ հետաքրքիր տեսարան կարող է լինել: Եկեք սպասենք, տեսնենք: Ամեն դեպքում մինչեւ ժամը 19:00-ն դեռ ժամանակ կա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ