Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս» հարցի պատասխանն Ավետիք Չալաբյանն իր հոդվածաշարում տալիս է. Նվեր Կիրակոսյան

Հունիս 15,2022 17:49

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապրիլի 17-ից Ազատության հրապարակում մեկնարկած ապակենտրոն պայքարին ապրիլի 18-22-ը հացադուլով միացած 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը չի ցանկանում այս փուլում գնահատականներ հնչեցնել Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու եւ այլ մարտավարությամբ «Դիմադրության» շարժումը շարունակելու ընդդիմության քայլին:

Ամենակարեւոր հարցը, որի պատասխանն այսօր արդիական է, ըստ մեր զրուցակցի, «ինչպես»-ն է: Նա նկատի ունի, որ հանրային հետաքրքրությունների եւ քննարկումների թիվ մեկ հարցը այսօր պետք է լինեն անվտանգության ապահովման և Արցախի՝ հայկական պահպանման հարցերը:

««Ի՞նչը» հարցի պատասխանն այս ընթացքում անընդհատ ասվել է, բայց «ինչպե՞ս» հարցի պատասխանն այսօր պետք է հնչի: Իմ կարծիքով, Ավետիք Չալաբյանի՝ կալանավայրից հրապարակվող հոդվածաշարում է հնչում: Այսօր քիչ մարդիկ կան, որ տալիս են «ինչպե՞ս» հարցի պատասխանն ու այդ բացը կարելի է լրացնել Ավետիք Չալաբյանի հոդվածաշարից: Եվ խորհրդանշական է, որ այդ պատասխանները հենց կալանավայրից են հնչում», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նվեր Կիրակոսյանը:

Մեր զրուցակիցը ձեռնպահ է մնում շարժման հետեւանքով ձերբակալված եւ կալանավորված անձանց քաղբանտարկյալներ անվանելուց, քանի որ դա իրավաբանների գործն է, բայց, իբրեւ քաղաքացի, կարծում է, որ քաղաքական հետապնդման տարրեր կան շատերի գործերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930