«Դիմադրության» շարժման անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի հրավերով ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցները ՀՀ դատախազության առջեւից քայլերթով գնացին Ազատության հրապարակ:
Այնտեղ եւս Արամ Վարդեւանյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրատվամիջոցների հետ, որի ժամանակ տեղեկացրեց, որ այսօր ժամը 19:00-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը եւ Գեղամ Մանուկյանը նստացույց են անելու Ազատության հրապարակում:
«Մեր երկու գործընկերները 1988 թվականին հենց այս հրապարակում նստացույցի մասնակցած սերնդի ներկայացուցիչներն են: Ու խորհրդանշական է, որ նրանք 34 տարի հետո նորից այստեղ նստացույց են անելու: Նրանց հետ այդ ժամանակ հետաքրքիր զրույցներ կլինեն: Իսկ ես ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ վաղը Արաբկիր վարչական շրջանում գտնվող եկեղեցու մոտից իրականացնելու ենք մեր հերթական ակցիան»,-ասաց սահմանադրագետ պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ