Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2022թ․-ին եթե համայնքը դիմի խմելու ջրագիծ անցկացնելու համար, ապա գործադիրի մասնաբաժինը 5%-ով կավելանա»․ նախարար

Հունիս 15,2022 17:33

«Հայաստանում կան «ծարավ» գյուղեր, որոնք կամ չունեն խմելու ջրի ցանց, կամ այն վաղուց մաշված է, եւ կանայք ջուրը դույլերով կրում են տարբեր աղբյուրներից։ Այսպիսի մի քանի հարյուր համայնքներ կան։ Հիմա, երբ համայնքները խոշորանում են եւ ավելի մեծ բյուջե ունենում, հարցը լուծվո՞ւմ է»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր բարձրաձայնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց՝ չնայած ՀՀ-ն հարուստ է խմելու ջրով, բայց հարցը ցավոտ է, որովհետեւ որոշ համայնքներում ենթակառուցվածքային խնդիրներ կան․ «Բավականին արագ կերպով ենք արձագանքում։ Համայնքների մի մասը «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթում են։ Մոտ 350 գյուղի մասին է խոսքը, ինչպես նաեւ 42 քաղաք եւ մայրաքաղաքը։ Ընկերության սպասարկման գոտում պատկերը բավականին բարվոք է։ Սա կառավարության եւ ընկերության ծրագրերի շնորհիվ է»։

Նախարարի փոխանցմամբ՝ համայնքներում պետական եւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում է խմելու ջրի ցանցերի անցկացում․ «2021թ․-ին 95 բնակավայրում ջրագծեր են անցկացվել։ Տեմպը կա վերջին տարիներին, շարունակելու դեպքում բավականին արագ կազատվենք խնդրից։ Այո, խոշորացումը մեծ հնարավորություն է տվել, որովհետեւ համայնքները ծրագրերով դիմում են՝ խմելու ջրի հարցի հետ կապված։ Լավ նորություն ասեմ՝ 2022թ․-ին եթե համայնքը դիմի խմելու ջրագիծ անցկացնելու համար, ապա կառավարության մասնաբաժինը 5%-ով կավելանա։ Այսպես շահագրգռում ենք, որ համայնքների ղեկավարները եւ ավագանիները նման ծրագրերով դիմեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930