Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանի գյուղի շուրջ տեղի ունեցած իրավիճակի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միաժամանակ մենք ակնկալում ենք, որ մեկնարկը և լիարժեք աշխատանքը կնպաստեն Բաքվի ու Երևանի միջև վստահության ամրապնդման բարձրացմանը և միջադեպեր թույլ չտալուն ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում», -ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել առաջիկայում հանձնաժողովի նիստերի անցկացմանը: Զախարովայի խոսքով՝ այս պահին Ռուսաստանը ժամկետների հստակեցման է սպասում Հայաստանից և Ադրբեջանից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ