Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր երկրում չենք գնալու քաղաքացիական բախումների». Էդուարդ Շարմազանովը` խաղաղ իշխանափոխության մասին

Հունիս 15,2022 17:13

«Հիշո՞ւմ եք, որ մինչեւ շարժման սկսելը Նիկոլ Փաշինյանը պառլամենտում խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից, հիշո՞ւմ եք, որ իր խմբակի անդամ Վիգեն Խաչատրյանը հայտարարում էր, որ 96թ ի հայտ եկած թեզը, թե Արցախը ապագա չունի Ադրբեջանի կազմում, սխալ է; Այսօր այս շարժման, տասնյակ հազարավոր մարդկանց ճնշման արդյունքում ոչ Նիկոլ Փաշինյանն է խոսում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից, ոչ էլ Վիգեն Խաչատրյանն է ասում, որ Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում»,-«Հայելի» ակումբում ասաց  ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա կրկին պնդեց, որ սա շարժման դադար չէ. «ՀՀԿ-ն պայքարելու է նիկոլիստական հակապետական, հակազգային, թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող ռեժիմի դեմ մինչեւ Հայաստանում ազգային իշխանության ձեւավորումը: Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում ազգային իշխանության կողմնակից են, ովքեր գիտակցում են, որ Հայաստանում նիկոլիզմը տանում է դեպի քաղաքական տրանսգենդերիզմ, դեպի քաղաքական աղանդավորություն, իմ բնական դաշնակիցներն են…

Մեզ համար շատ կարեւոր է խաղաղ իշխանափոխությունը: Մենք Նիկոլի նման արյան ծարավ չենք: Մենք մեր երկրում չենք գնալու քաղաքացիական բախումների: Այս օրերի ընթացքում նրանք փորձեցին տարբեր սադրանքների միջոցով տանել առճակատման, բայց մենք արյամբ իշխանափոխության չենք գնալու: Մենք գնալու ենք խաղաղ, անցնցում ճանապարհով, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մի 100 հազար մարդ դուրս գա փողոց ու գալու է»:

Ինչ վերաբերվում է հիասթափություններին, այս մասին էլ նշեց. «Հայրենիքի համար պայքարը հովհարային անջատումներով չէ, մեկ էլ ճտիկով, այս պայքարում պարտվելու է նա, ով շուտ է հոգնելու…Պետք է պայքարել, կազմակերպիչները, ինչ պետք է` անում են, իհարկե կան նաեւ բացթողումներ, բայց պետք չէ շարժմանը անուն կպցնել»:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը վստահ է․ «Նիկոլը խելոք գնալու է․ ի վերջո կասեն` կգնա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930